• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղերձը հունարենի միջազգային օրվա առթիվ

09 փետրվարի, 2022
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղերձը հունարենի միջազգային օրվա առթիվ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունարեն լեզվի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին, ինչպես նաև Հունաստանում, Կիպրոսում, Հայաստանում, և ողջ աշխարհում հունարեն լեզուն դասավանդող մասնագետներին, հունարեն լեզվին տիրապետողներին, բարեկամներին ու ընկեներին:
Անգնահատելի է հունարենի քաղաքակրթական ներդրումն ու ավանդը, համաշխարհային պատմական առաքելությունը և դերը: Լինելով աշխարհի հնագույն գրավոր լեզուներից մեկը` հունարենն ունեցել է և շարունակում է ունենալ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն աշխարհի գրեթե բոլոր լեզուների վրա: Հայոց այբուբենի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցն իր գործունեության ընթացքում հիմնվել է հին հունարենի վրա, և դա հասկանալի է, քանի որ հին հունարենով են գրվել անտիկ մշակույթի մեծագույն գլուխգործոցները:
Հունականության տարածումը մեծ նշանակությունն է ունեցել նաև Հայաստանի հասարակության զարգացման գործում: Հունարենի տարածումը հանգեցրեց նրան, որ հայ հասարակության մտավորականության բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչները անպայման պետք է հունարեն իմանային, և առանց հունարենի նրանք չէին կարող շրջանցել գիտության այն բնագավառը, որով զբաղվում էին: Հարկ է հիշել, որ հայոց հին պատմության զգալի մասը մեզ է հասել հենց հույն պատմիչների աշխատությունների շնորհիվ։ Իսկ դեռևս Ք․Ա․ 1-ին դարում հայոց մայրաքաղաք Արտաշատի թատրոնում հունարեն լեզվով ներկայացումներ էին բեմադրվում, իսկ հայոց արքան անգամ հեղինակում էր հունարեն ողբերգություններ։
Այսօր հունարեն լեզուն գնալով աճող տարածում ունի Հայաստանում` հայ ուսանողներին հնարավորություն ընձեռելով սովորել հունարեն, մոտիկից ճանաչել Հունաստանի մշակույթը և պատմությունը: Ուրախ եմ, որ այսօր միասին նշում ենք հունարեն լեզվի միջազգային օրը և միևնույն ժամանակ հպարտ, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որ իր ուրույն դերակատարությունն ունի այս համաշխարհային հարստության, գանձի տարածման գործում:
2022 թ․ ընթացքում մենք մտադիր ենք հունարենից հայերեն թարգմանված և հրատարակված գրքերի ցուցահանդես կազմակերպել Աթենքում, որի ընթացքում հավելյալ հնարավորություններ կունենանք արժևորելու թարգմանչության ոլորտում մինչ օրս կատարված աշխատանքները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: